News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ հանդես եկող նախաձեռնությունը հայտնում է, որ մեքենաներով բողոքի երթ-ակցիայից հետո, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին, ոստիկանները սկսել են տուգանքի ակտեր կազմել ազդանշանների եւ երթեւեկության կանոնները խախտելու համար.

Նախաձեռնությանը արդեն հայտնի է մի դեպք, երբ ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն եւ ակտ ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել: Մասնավորապես տեսանկարահանում է արել։ «Խնդրում ենք ակցիայի բոլոր մասնակիցներին, տուգանքի ակտեր ստանալու դեպքում, պարտադիր կերպով տեղեկացնել մեզ` գրելով [email protected] էլ. հասցեին:

Բոլորս միասին պետք է պարզենք եւ հարկ եղած դեպքում միասին պետք է վճարենք ակտերը: Սա կլինի մեր հաջորդ ակցիան»,- նշում են «Դեմ եմ կենսաթոշակային պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ