News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայատանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ եւ քննարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության եւ ԱԱԽ աշխատակազմի միջեւ ստորագրվել է արձանագրություն, որում նախանշվել են համատեղ գործակցության շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումները, ինչի արդյունքում Հայաստանում էապես կբարելավվի այս աշխատանքներում ներգրավված աշխատակիցների որակավորումը եւ համապատասխան մարմինների տեխնիկական հագեցվածությունը:

Ռուսատանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Յուրի Մալցեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանյան ներկայացուցչության բացման մասին, ինչպես նաեւ պետական սահմանի արդիականացման աշխատանքների հիմնական ուղղությունների շուրջ, համաձայն որոնց արդեն 2014թ. մարտին կնշանակվեն համապատասխան պաշտոնատար անձինք եւ կմեկնարկի ՌԴ պետական դաշնային գործակալության (Ռոսգրանիցա) գործունեությունը Հայաստանում, ինչը կարեւոր նշանակություն կունենա Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործում:

Արթուր Բաղդասարյանը մասնակցել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը եւ հանդես է եկել զեկույցով, որտեղ ներկայացվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումները:

Վաղը նախատեսվում են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ՌԴ ղեկավար այլ պաշտոնատար անձանց հետ, որից հետո նրա ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ