News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը: Այս մասին դեկտեմբերի 10-ին, Երեւանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը  եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, որոնք Երեւան են ժամանել Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ դեսպանների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերի շնորհիվ վերջին տարիներին որակական նոր փուլ է թեւակոխել եւ առկա են անհրաժեշտ պայմանները դրանց առավել ընդլայնման համար։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին, ամփոփվեցին նոյեմբերին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները, կարեւորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, արծարծվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ