News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից ստամբուլահայ Հայկո Ջեփքինը մի հեռուստահաղորդման  հայտնել է, որ ցանկանում է լքել Ստամբուլը։

Թուրքական CNNturk-ի Frekans հաղորդաշարի ժամանակ հայտնել է, թե սիրում է Ստամբուլը սակայն այլեւս չի ապրելու այնտեղ։ Հայկո Ջեփքինն ասել է, թե արդեն Ստամբուլը դուրս է եկել կառավարումից եւ դարձել է քաոս քաղաք, որտեղ բավական իջել է մարդկանց մակարդակը եւ ավելացել են վախերն ու սթրեսները։ Նա նաեւ նշել է, թե արդեն Ստամբուլում ռեկորդային խցանումների պատճառով նույնիսկ հնարավոր չի տեղաշարժվել եւ այնտեղ ապրելու իմաստ այլեւս չկա։

Նշենք, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ