News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՅԴ երիտասարդական միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեկտեմբերի 12-ին ժամը 9։30-ից հավաքվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու այսօր մեկնարկարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին մասնակցող՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ՝ պահանջելով Թուրքիայից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հատուցում։

STOP գրությամբ պաստառներով ՀՅԴ երիտասարդները STOP են ասում Ցեղասպանությանը , STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:

Հյուրանոցի առջեւ նաեւ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։ Ցուցարարները նախապես ոստիկաններին տեղեկացրել են, որ չփորձեն խոչընդոտել իրենց գործողությունները. «Սա քաղաքական հարց չի, սա ազգային խնդիր է, մեզ չկանգնեցնեք, մենք մոտենալու ենք նրան եւ մեր ասելիքն ասելու ենք»։

Հյուրանոցի առջեւ են նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները։ Նրանք պահանջում են, որ Դավութօղլուն «ժամ առաջ լքի մեր հայրենիքը. «Թող վերադառնա իր Անկարան ու չպղտորի մեր օդը։ Դավութօղլուն համարվում է հակահայկական շարժման գաղափարախոսներից ու Ցեղասպանությունն ուրացող երկրի արտաքին գործերի նախարարն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ