News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը «Երեւանում, տհաճ իրավիճակում» հոդվածում:

Ինչպես գրում է դե Վաալը, նախկինում ՍԾՏՀԿ-ն լավ հարթակ էր երկու երկրնեերի համար, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ բաց սահմաններ, երբ Հայաստանի դեսպանը Ստամբուլի կենտրոնակայանում կարող էր հանդես գալ որպես Թուրքիայում ոչ պաշտոնական ներկայացուցիչ: «Սակայն վերջին շրջանում նույնիսկ այդ խողովակը չի աշխատում»,- գրում է նա՝ հիշեցնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցյուրիխյան արձանագրությունների ձախողումը: Դե Վաալը նշում է, թե արձանագրությունները չեն վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, եւ «այդ հարցում հիմնական մեղքն ընկած է Թուրքիայի, քան Հայաստանի ուսերին»:

Փորձագետը նշել է, որ եթե Դավութօղլուն հրաժարվեր Երեւանում կայանալիք հանդիպումից, կստացվեր, որ նա արհամարհում է  հայերին: Այժմ հայկական լրատվամիջոցները, ինչպես եւ պաշտոնատար անձինք են արհամարհանքով ընդունել Դավութօղլուին: «Դավութօղլուն Երեւանում բարեկամներ չի գտնի, եթե սկսի առաջարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գաղափարներ, որոնք, ինչպես հաղորդվում է, նա անցած ամիս քննարկել է Վաշինգթոնում: Դա կհարվածեր հայկական տաբուին, որին աջակցում են Վաշինգթոնն ու Մոսկվան, եւ որը հիմնված է այն պատկերացման վրա, որ Ղարաբաղի կարգավորումն ու հայ-թուրքական գործընթացը չպետք է շաղկապված լինեն միմյանց»,- գրում է վերլուծաբանը:

Դե Վաալը կարծում է թե Ադրբեջանը պահպանում է վետոյի իրավունքը Երեւանի հետ գործարքի վրա, առնվազն մինչեւ ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի առաջաընթաց: Ըստ դե Վաալի, կան այլ կարեւոր հարցեր, որոնք երկու երկրների կառավարությունները պետք է քննարկեն՝ սկսած Թուրքիայում հայկական մշակութայի նհուշարձանների կարգավիճակից եւ հայերին հյուպատոսական ծառայություններ մատուցելուց: Հայերը կարող են օգտագործել Դավութօղլուի այցը՝ Թուրքիայից իրենց հիասթափությունը արտահայտելու համար, ապա կրկին վերադառնալ խոսակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ