News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, եւ հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, հաղորդում է Azatutyun.am-ը: 

Ռաչինսկին, սակայն, ընդգծել է, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում:

«Այսօր Եվրամիությունն ու Հայաստանը աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ: Դեռեւս հարց է, թե դա ինչ է լինելու: Սակայն ես չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց փոքր-ինչ այլ տեսակի, որովհետեւ ասոցացման վերաբերյալ կան տարբեր համաձայնագրեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրները 1990-ական թվականների կեսերից սկսեցին ստորագրել նման համաձայնագրեր: Այն, ինչ առաջարկվում էր Արեւելյան գործընկերներին, լիովին այլ ասոցիացիա էր՝ այն, օրինակ,  հնարավորություն կտար մարդկանց լեգալ կերպով աշխատել Եվրամիության երկրներում, կստեղծեր ազատ առեւտրի գոտի, երիտասարդ սերնդի համար կապահովեր ուսուցողական ծրագրեր: Այսինքն՝ նույն անվան տակ թաքնված են քաղաքական ու տնտեսական տարբեր իրականություններ, ու կարող է այնպես լինել, որ անվանումը պահպանվի, սակայն այն իր մեջ կպարունակի սակավ սերտ համագործակցություն, քան ենթադրվում էր ի սկզբանե»,- ասել է Ռաչինսկին:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ