News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դավութօղլույի այցը իրենց կողմից նախապատասրտված շոու էր: Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, Դավութօղլուն ցանկանում էր ներկայացնել, թե ցանկանում է հավասարություն դնել երկու ազգերի վերաբերմունքի մեջ: «Դա ուղղակի խայծ էր, այն էլ մանկամիտ: Անգամ եփած հավի ծիծաղը կգար նրա այն արտահայտությունից, որ հայերի դավաճանությանը  իրենք պատասխանել են դեպորտացիայով: Կարծում եմ՝ քաղաքակիրթ մարդկությունը  ռեալ գիտի, թե ինչ է տեղի ունցել: Պատմությունը խեղաթյուրել այդ աստիճան, ուղղակի անհնար է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները  մեկընդմիշտ խնդիր ունեն հասկանալու՝ իրենք իրենց մեջ ուժ կարող են գտնել առանց շոուներ եւ տրյուկներ օգտագործելով ընդունել պատմական ճշմարտությունը: «Եթե Թուրքիան ցանկանում է իսկապես դառնալ քաղաքակիրթ երկիր, պետք է ճշմարտությանը նայի առանց կեղծ եւ շեղող ակնոցների»,- ավելացրեց Մկրտիչ Մինասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ