News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը առաջիկա ամիսներին շրջանառության մեջ կմտցնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ՝ համաձայն պարտավորության, որն իր վրա է վերցրել նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախագահական քարոզարշավի ընթացքում: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը:

Սակայն, դիվանագիտական պատճառներով պաշտոնական որեւէ հայտարարություն չի լինի՝ նախքան Ֆրանսիայի նախագահի այցը Թուրքիա, որը նախատեսվում է 2014 թ. հունվարի վերջին:Սակայն հայտարարությունը կարող է արվել չորս ամիս անց՝ 2014թ. մայիսին, Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցի ընթացքում:  Այս տեղեկատվությունը հաստատվել է դեկտեմբերի 16-ին, Ելիսեյան պալատում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին:

Այս ժամանակացույցը թույլ կտա, որպեսզի օրինագիծն ընդունվի Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության հարյուրամյակի առթիվ միջոցառումների ընթացքում, այսինքն 2015թ. ապրիլին:Հիշեցնենք, որ ցեղասպանության, այդ թվում նաեւ հայերի, ժխտումը քրեականացնող օրենքն ընդունվել է  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին, սակայն չեղյալ էր համարվել 2012թ.-ի փետրվարին Սահմանադրական խորհրդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ