News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ որեւէ կապ չունեն: Այս մասին դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ճեպազրույցը կայացել է համանախագահների եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո:

Համանախագահի խոսքով՝ եթե Թուրքիան ցանկանա որեւէ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա այդ դերը պետք է բոլորի համար դրական լինի, տարածաշրջանում կայունություն, խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու նպատակ հետապնդի:

Ի պատասխան լրագրողների դիտողությանը, թե ինչ են ակնկալում համանախագահները Թուրքիայից, որը մինչ օրս կողմերից մեկին է սատարում, ամերիկացի համանախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կանի ամեն ինչ, որպեսզի կարգավորումը համընդհանուր լինի եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի:

Հիշեցնենք, ավելի վաղ համանախագահներն այցելել էին Բաքու եւ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ