News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական եւ անվտանգության ոլորտը,  վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, եւ առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էվելին Ֆարկասն ասել է, որ Միացյալ Նահանգները կարեւորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում փոխգործակցության զարգացումը, եւ իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, եւ կարեւորվեց Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ  հարաբերությունները։

Արտգործնախարարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարեւորությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ