News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 18-ին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը՝ Կայանավան (Տավուշ) – Բալա Ջաֆարլի (Ադրբեջանի Ղազախի շրջան) գյուղերի ուղղությամբ:

Դիտարկումը սկսվել է ժամը 12:34-ին եւ ավարտվել 12:41-ին:

Մոտ 1000 մետր հեռավորությունից տեսակապ էր հաստատվել: Դիտարկումն առանց միջադեպերի է անցել: Հայաստանի կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շառովը եւ Պետեր Սվեդբերգը:

Ադրբեջանի կողմում դիտարկում են անցկացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Փրայորը:

Դիտարկմանը նախորդել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի  հետ հանդիպումը: Ի թիվս այլոց, քննարկվել էր նաեւ ադրբեջանական կողմից Պառավաքար գյուղի ճանապարհը գնդակոծելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ