News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2014-16թթ Հայաստանի գազային տնտեսությունում կներդրվի 92 մլն դոլար: Նման ծավել է գրանցվել «ՀայՌուսգազարդի» եռամյա ներդրումային ծրագրում, որը հաստատվել է Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստի ժամանակ: Ըստ որում, 25,4 մլրդ դրամ կներդրվի գազատրանսպորտային համակարգում, 11,94 մլրդ՝ գազաբաշխիչ:

2014-ին ծրագրվում է ներդնել 9,27 մլրդ դրամ, որից 3,53 մլրդ-ն՝ գազատրանսպորտային համակարգում, 5,74 մլրդ-ն՝ գազաբաշխիչ:

Ներդրումների հիմնական ուղղություններն են լինելու գազատրանսպորտային ցանցի արդիականացումը, Աբովյանի ստորգետնյա գազապաստարանի ընլայնումը:

Դեկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանի գազաբաշխիչ ցանցին միացած է 649,4 հազար բաժանորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ