News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա կազմի համար Ստեփանակերտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումն առաջինն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀարտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ այն կարելի է անվանել աննախադեպ:

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են առավել ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք խաղաղապահ նախագծերում աշխատանքի փորձ ունեն:

Ստեփանակերտի մամուլի ակումբում, դեկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հանդիպումը ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը հանդիպմանը չի մասնակցել:

Համանախագահները տեղեկացրել են բանակցային գործընթացի մասին, իսկ ՀԿ-ների ղեկավարները՝ իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղապահության շրջանակներում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են խաղաղ բանակցային գործընթացին: ՀԿ-ների ներկայացուցիչներն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի եւ փիլիսոփայության փոփոխության անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ