News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում ավտովթարի հետեւանքով մահացածը Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Կարապետյանն է։

Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արթուր Կարապետյանը մենակ է եղել «Օփել Աստրա» մակնիշի 35 DL 440 պետհամարանիշի մեքենայում։ «Ռոսիա» ռեստորանի մոտ չհասած՝ մեքենան ճանապարհից դուրս է եկել ու շրջվել՝ հայտնվելով դաշտի մեջ։ Վարորդը մեքենայից դուրս է շպրտվել ու տեղում մահացել։ Նրա դին գտել են մեքենայից մոտ տասը մետր հեռավորության վրա։

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզի ճանապարհային ոստիկանությունը՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեսանյութը՝ Ժան Գալստյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ