News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանն, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրապարակել է այս տարվա դեկտեմբերի 2-ին  Երեւանում ստորագրված Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, ըստ որի այն համապատասխանում է մեր երկրի Սահմանադրությանը, հաղորդում է Aravot.am-ը: 

Այս համաձայնագրից բացի, բանավոր ընթացակարգով լսվել է նաեւ երկու կառավարությունների միջեւ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Ի դեպ, ՍԴ է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահը:

Բացի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից, դատական նիստը դատարկ դահլիճում է ընթացել:

Համաձայնագիրը իր պարտավորություններով, ըստ ՍԴ որոշման, համապատասխանում էր Սահմանադրությանը:   Ըստ այդ համաձայնագրի ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,007% բաժնեմասը 1 մլն 260 հազար անվան բաժնետոմսերով 63 մլրդ 339,9 մլն արժեքով օտարվում է  Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ընկերությանը:

ՍԴ անդամներին հետաքրքրում էր, թե էներգետիկան, որն արտադրվում է Հայաստանում, դրա ո՞ր մասն է Հայաստանինը եւ որը «Հայռուսգազարդինը»: Ըստ նախարարի՝ 5-րդ բլոկն է «Հայռուսգազարդինը», որը տարեկան արտադրում է 800-900 մլն կիլովատ/ժամ էներգիա, որի կեսն է օգտագործում Հայաստանը:

Համաձայնագրում գրված էր, որ թույլատրվում է  էներգիայի արտադրություն եւ իրացում Հայաստանի տարածքում եւ արտահանում: ՍԴ անդամին հետաքրքրում էր, թե ամբողջ արտահանումը պայմանավորվա՞ծ է «Գազպրոմով», թե՞ Հայաստանը կարող է ինքնուրույն արտահանել:

Ըստ նախարարի՝ Հայաստանն ունի իրավունքներ ներքին շուկայի կարգավորման համար եւ որեւէ սահմանափակում համաձայնագիրը չի պարտադրում Հայաստանին:

Ի դեպ, նախարարը պատասխանելով մեկ այլ հարցի, թե բացի Ռուսաստանից, որեւէ այլ պետություն իրավունք ունի՞ գազ ներկրել, նա ասաց, որ խոսքը վերաբերում է «Գազպրոմին», ռուսական որեւէ այլ կազմակերպություն իրավունք չունի ներկրելու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ