News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղը եւս մեկ բաժանորդ է, եւ «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքից հետո իրավիճակը չի փոխվի: Այդ մասին խորհրդարանում դեկտեմբերի 20-ին հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ: Նա պատասխանել է Խաչատուր Քոքոբելյանի ահրցին, թե ինչպես է առաքվելու գազը Լեռնային Ղարաբաղ: Մովսիսյանը նշեկ է, թե համաձայնագրում այդ մասին ոչինչ չի ասվում, սակայն դա խոչընդոտ չի լինի գազը առաքելու համար:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե ինչու 300 մլն դոլարը չի ձեւակերպվել որպես պետական պարտք, եւ ով է ասել, որ բաժնետոմսերի 20 տոկոսն արժեն հենց 155 մլն դոլար: Նախարարը պատասխանել է, թե փորձագետները հաշվարկներ են արել, քննարկել եւ եկել են համապատասխան եզրակացության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ