News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գազի մասին Ռուսաստանի հետ համաձայնագիրը բխում է Հայաստանի վաղվա օրվա մասին շահերից: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ազգային շահերը դավաճանելու մեջ: Կպատասխանեմ հետեւյալ կերպ՝ լա՞վ է, թե վա՞տ, որ Հայաստանի համար գազի գինը 270 դոլարից կնվազի 189 դոլարի՝ հինգ հարյուր դոլարի այլընտրանքի պարագայում: Բացի այդ էլ, դեռ պետք է երեք հարյուր միլիոն դոլար վճարե՞նք գազի պարքտի դիմաց: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների շահերը, նաեւ՝ հետագա սերունդների: Պետք է մտածել ոչ միայան այսօրվա, այլեւ վաղվա մասին»,-հայտարարել է Շարմազանովը:

Նշենք, որ խորհրդարանական քննարկումներին զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է անցկացվում: Հանրահավաքի մասնակիցները հայտարարում են, որ գազային պայմանագրերի պատճառով Հայաստանը բավականին երկար ժամանակ կախվածության մեջ է լինելու «Գազպրոմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ