News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական Վերածնունդ – Փարիզ» կազմակերպությունը դատապարտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեկտեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի հանդիսանում հանցագործություն:

Կազմակերպության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ըստ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի Ստրասբուրգում կայացրած վճռի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն որոշում է ընդունել, համաձայն որի Հայոց ցեղասպանության ժխտումը չի հանդիսանում հանցագործություն:

Համաձայն այս վճռի, 2007 թվականին շվեյցարական արդարադատության կողմից ընդունված որոշումը՝ դատապարտվելով Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ժխտողական մոտեցումներով, խախտում է խոսքի ազատությունը:

Հայկական Վերածնունդ - Փարիզը դատապարտում է այդ որոշումը խստագույնս:

Այս որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խեղաթյուրում է «խոսքի ազատության» խորը իմաստը, զենք տալով նրանց, ովքեր դեմ են մարդկային արժանապատվության իրավունքի սկզբունքին:

Այս որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն հակված է որակազրկել իր իսկ ստանձնած առաքելությունները:

Այս որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերքում է Հայ ժողովրդի գոյության իրավունքը եւ թուրք ժողովրդին իր սեփական պատմության նկատմամբ ճշմարտությունը բացահայտելու իրավունք չի տալիս: Այսօր այս որոշումն ուղղված է հայերի դեմ, իսկ վա՞ղը՝ ա՞յլ ժողովուրդների:

Այս որոշումը հղի է անտեղյակությամբ, այն ընդունվել է անհոգությամբ, ինչ-ինչ շահեր հաշվի առնելով՝ ցանկանալով անտեսել այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ցանկանալով անտեսել այն, որ թուրքական պետությունը կրողն է պետական մերժողական գաղափարախոսության եւ այն, որ Դողու Փերինչեքը նախանձախնդիր ծառան է այդ գաղափարախոսության, որն կնքում եւ սահմանում է հանցագործությունների հանցագործությունը:

Հայկական Վերածնունդ – Փարիզը դատապարտում է այս որոշումը, որի հետեւանքները կարող են լինել չափազանց լուրջ եւ հորդորում լավատեղյակ ազատամիտ անձանց արձագանքել:

Հայկական Վերածնունդ – Փարիզն առանձնակի հրավիրում է ողջ հայությանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս արձագանքել (դիմումներ, նամակներ եւ այլն ) անձամբ եւ այլ հնարավոր ատյաններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ