News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գյումրիի տեխնոպարկում սկսել են ոսկերչական զարդերի 3D դիզայն կատարել: NEWS.am-ի թղթակցին տեխնոպարկում գործող «Premier Design» ընկերության տնօրեն Խաչատուր Դեմիրճյանն ասաց, որ Գյումրիի տեխնոպարկը ձեռնարկությանն աջակցել է բաժնեմասային մասնակցությամբ, որն ընկերությունն աստիճանաբար հետ կգնի:

«Մենք ոսկերչական զարդերի դիզայն ենք կատարում եւ դրանք ինքներս ենք թողարկում:  Դժվարությունը ձեզ հայտնի է. Հայաստանի ոսկերչական շուկան մեծ չէ, եղածն էլ ՝ ամբողջությամբ Երեւանում կենտրոնացած: Գյումրիում այն հազիվ գոյատեւում է, իսկ միջին դասի մասին խոսելու կարիք չկա», - նշեց Դեմիրճյանը: Այդ իսկ պատճառով, հավելեց նա, ընկերությունը շատ ջանքեր է գործադրել մասնագետների գտնելու համար. «Սիրիայից բազմաթիվ փորձառու մասնագետներ են եկել, սակայն նրանց Երեւանի սահմաններից դուրս աշխատանքի տանելը հեշտ չէ.  սպասվող եկամուտներն այն չեն»:

Գյումրիի տեխնոպարկի աջակցության ծրագրին կառավարությունը հավանություն էր տվել 2009թ.: Իռլանդական խորհրդատվական «Saon International Consultants» ընկերության փորձագետ Քեւին Թոմփսթոնի գնահատմամբ՝ շինարարության համար 55 մլն դոլար կպահանջվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ