News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Իրեն սկզբունքային քաղաքական գործիչ համարող պետական-իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով ԱԺ ամբիոնից հիմնավորում էր, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը կարող  է, օրինակ, վաճառվել ադրբեջանական ընկերությանը, այսօր հնազանդ կերպով կողմ է քվեարկել այդ համաձայնագրին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Հարությունյանի հայտարարություններն այն մասին, որ ոչ կոալիցիոն խորհրդարանական 4 քաղաքական ուժերի` ՍԴ դիմելու  նախաձեռնությունը` կապված «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ քվեարկության արդյունքերի հետ, անհիմն է:

«Այսօր Դավիթ Հարությունյանը ու ՀՀԿ անդամները կողմ են քվեարկել նրան, որ մի գեղեցիկ օր «Գազպրոմը» վաճառի «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի մի մասը կամ փոխանցի դրանք որեւէ ադրբեջանական կամ թուրքական ընկերության: Նրանք դրա համար պատմական պատասխանատվություն են կրում»,-ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ 4 խորհրդարանական ուժեր մեկ շաբաթվա ընթացքում կդիմեն Սահմանադրական դատարան, քանի որ կարծում են, որ դրա համար կան բոլոր իրավական հիմքերը. «Մենք կբողոքարկենք քվեարկության արդյունքները, հենց գործընթացը»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնության ջանքերով ԱԺ-ն դեկտեմբերի 2-ին վավերացրել է գազի մատակարարման վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ