News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար անցնող տարին անհրաժեշտ է գնահատել որպես բացասական՝ անկախության եւ ինքնիշխանության բացարձակ կորստի տեսանկյունից: Այս մասին դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Սակայն վերջին բողոքի ակցիաները աննախադեպ դրական դեր խաղացին, երկրի յուրաքանչյուր քաղաքացի վերջնականապես  արթնացավ դարավոր քնից: Անվտանգությունը ռուսական բազան չէ, այլ այն, որ քաղաքացին կուշտ է, տեղը տաք եւ հուսալի, նա ապրում է արդար եւ ապահով պայմաններում», -ընդգծել է քաղաքական գործիչը:

Անուշ Սեդրակյանը կասկածում է, թե Ռուսաստանը բավական անվտանգ է ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: Ըստ նրա՝ Մաքսային միությունը չի կարող կայանալ, քանի որ Ռուսաստանի ժողովրդագրությունը անդարձ կորել է:

Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին հայտնել էր Մաքսային միությանն անդամակցելու եւ հետագայում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու Հայաստանի մտադրության մասին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ