News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության /«Ազատ Հայրենիք» կուսակցություն/ եւ «Արցախատուն» անկախ պատգամավորական խմբի անդամների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը արժեւորել է «Հայրենիք» խմբակցության  եւ «Արցախատուն» խմբի ակտիվ մասնակցությունը պետբյուջեի քննարկմանը եւ նրանց սկզբունքային դիրքորոշումները` նշելով, որ նման գործելաոճը միմիայն նպաստում է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի հնարավորինս համապարփակ եւ իրատեսական լինելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ