News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Հայաստանի ու Ռուսաստանի` գազի սկագնի վերաբերյալ համաձայնագիրը հաջող է համարում: Այս մասին նախարարը լրագրողներին է հայտարարել այսօր կայացած կառավարության նիստի ավարտից հետո:

2013-ի մյուս նվաճումների թվում կարելի է նշել Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզի մշակումը, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք պարենմթերքների համար GSP+ առեւտրային ռեժիմի երկարաձգումը: 2014-2017թթ պրեֆերենցիաների երկարաձգումն արդեն համաձայնեցվել է Եվրախորհրդարանի կողմից:

Բացթողումների թվում Ավանեսյանը նշել է ներդրումային ակտիվության անբավարար բնույթն ու տնտեսական աճի հետ կապված թերությունները, որը 2013- արդյունքում կազմել է 7 տոկոս: «Սակայն տարածաշրջանում Հայաստանի տնտեսական աճը ամենաբարձրերից է լինելու»,-հայտարարել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ