News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում հայ է զոհվել՝ 75-ամյա Գեւորգ Թախտաջյանը: Այս մասին NEWS.am-ին հաղորդել է Լիբանանում հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Պայթյունի արդյունքում վիրավորվել է եւս մեկ հայ: Տուժածի անունը ճշտվում է: Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասնում է 70-ի:

Լիբանանի մայրաքաղաքում պայթյունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 09:00-ին, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի նստավայրի հարեւանությամբ:  Ըստ նախնական տեղեկության` պայթեցվել էր ականապատ մի մեքենա: Թիրախը Լիբանանի նախկին նախարարներից Մուհամեդ Շաթահն էր, որը զոհվել էր պայթյունի ժամանակ:  Ահաբեկչության զոհ էր դարձել հինգ մարդ:

Ըստ տեղի լրատվամիջոցների` պայթյունը լսվել է ամբողջ քաղաքում, եւ սեւ ծուխը տարածվել է կենտրոնում`« Phoenicia Hotel» հյուրանոցից քիչ հեռու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ