News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոյելբուսում տեղի ունեցած ահաբեկչությունից 12 մարդ է զոհվել, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Վոլգոգրադի մարզի վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ճշտված տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, ներկայումս պայթյունի տարածքը շրջափակված է:

«Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները, շտապօգնության մասնագետները»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ փողոցը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, երկկողմանի փակ է: Դեպքի վայրից ոչ հեռու գտնվող շուկան նույնպես փակ է:

Հիշեցնենք, որ նախօրեին ցերեկը ժամը 14-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից 17 մարզ է զոհվել, վիրավորվել է 37-50 մարդ, որոնցից երկուսը հայուհիներ են:

Պայթյունի պատճառը ռումբն է եղել, որը գործի է դրել ահաբեկիչը՝ մետաղորսիչ սարքի մոտ: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է առնվազն 10 կմ տրոտիլին համարժեք:

Սկզբում ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ կին ահաբեկիչը, սակայն ավելի ուշ իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրը պատմել է, որ մահապարտ ահաբեկիչը տղամարդ է եղել, պայթուցիկ սարքը եղել է նրա պայուսակում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշենք, որ Վոլգոգրադի երկաթուղային կայարանում պայթյունի հետեւանքով երկու հայուհիներ են վիրավորվել, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Վիրավորվել են Նինա Մարտունիի Հարությունյանը(1981թ. ծնված) եւ Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը(1978թ. ծնված): 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ