News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթուցիկ սարքի առկայության մասին կասկածներն անտեղի են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 11.25-ին Հայաստանի ԱԻՆ-ում ԱՄՆ դեսպանատանը անվտանգության աշխատակցից տեղեկատվություն է ստացվել, որ դեսպանատան տարածքում՝  տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ, պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ կասկած է առաջացել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ «Շեւրոլե սուբուրբան» մակնիշի 01 D 060 AM եւ «Ֆորդ» մակնիշի 01 T 016 AM համարանիշերի ավտոմեքենաների ամենօրյա ստուգման արդյունքում, սարքն արձանագրել է «Նիտրո» ազդանշանը:

Տրանսպորտային միջոցները ստուգվել են ոստիկանության կինոլոգիական ծառայության կողմից՝ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել եւ վերձվել է քսուկի փորձանմուշ հետագա հետազոտության համար:

Մինչ հետազոտության արդյունքների պատասխանը տրանսպորտային միջոցները չեն շահագործվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ