News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վոլգոգրադում Հայաստանի դեսպանն այցելել է կայարանում պայթյունի հետեւանքով վիրավորված հայուհիներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը: 

«Հյուպատոս Գագիկ Շահամիրյանն այցելել է աղջիկներին եւ հյուպատոսության ու դեսպանատան անունից աջակցության պատրաստակամության հայտնել», - նշել է Էդուարդ Ջամբազյանը, հավելելով, որ հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում Վոլգոգրադի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Ներկայումս վիրավոր աղջիկներից Սուսաննա Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Նինա Հարությունյանի վիճակը բժիշկները միջին ծանրության են գնահատում: 

Վոլգոգրադում երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 30 եւ վիրավորվել 70-ից  ավելի մարդ: Կայարանում պայթյունի ժամանակ վիրավորվել են երկու հայուհիներ` ՌԴ քաղաքացի Նինա Մարտունի Հարությունյանը  (1981 թ.),  եւ ՀՀ քաղաքացի Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը (1978թ.): Ըստ նախնական տվյալների` տրոլեյբուսի պայթյունի ժամանակ տուժածների շարքում հայ չկային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ