News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

2014 թվականին Ռումինիան բաց կհայտարարի, որ Մոլդովան ռումինական հող է: Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն՝ Ամանորի իր շնորհավորանքում:

Նա համարում է, որ այդ գաղափարը հետաքրքիր է ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ երկու երկրների քաղաքացիների համար:
«2014-ը պետք է լինի մի տարի, որի ժամանակ մենք անկեղծ եւ բաց կհայտարարենք, որ Մոլդովան ռումինական հող է, եւ որ այն որպես երկիր միաժամանակ չի հայտնվել Մոլդովա-Ռիբենտրոպ պակտի հետ միասին, այլ ունի պատմություն, մշակույթ, լեզու, որոնք կապված են Ռումինիայի եւ ռումին ժողովրդի հետ»,-հայտարարել է Ռումինիայի նախագահը, հաղորդում է «Օմեգա»-ն:

Նախորդ տարվա վերջին Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկու պետությունները՝ Ռումինիան եւ Մոլդովան, պետք է միավորվեն մեկ պետության մեջ: Նա դա անվանել է մի ծրագիր, որը պետք է իրագործել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ