News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարության «Թեժ գիծ»  շուրջօրյա ծառայությունը հունվարի 1-7-ը ստացել է 40 հեռախոսազանգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թեժ գծի» պատասխանատու Հասմիկ Հարությունյանը:

Տոնական օրերին արձանագրվել է սննդյան թունավորման 3 դեպք, որը «Շտապօգնության» տվյալների համաձայն, եղել է թեթեւ բնույթի, կանչեր են կատարվել, երեք դեպքում էլ հրաժարվել են հոսպիտալացումից: Հասմիկ Հարսւթյունյանը նշեց, որ մեկ դեղորայքային թունավորում դեպք է գրանցվել, երբ 29-ամյա աղջիկը մեծ քանակությամբ քնաբեր է օգտագործել, նա անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղից հաջորդ օրը տեղեկացել են, որ արդեն դուրս է գրվել:

«Ահազանգ ենք ստացել, որ ջերմաչափ է կոտրվել, սննդիկի հավաքագրման մասով տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մասնագետի այցի կարիքը չի եղել: Ոչ աշխատանքային օրերին ստացած ահազանգերի մասին զեկուցվել է Առողջապահության նախարարին եւ ողջ գործընթացը գտնվել է նրա վերահսկողության ներքո»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ շատ են եղել տեղեկատվական բնույթի զանգերը, մասնավորապես՝  ինչպես դիմել հիվանդանոց, որ սնունդը որի հետ համատեղ, ինչ ախտանշանի առկայության դեպքում ինչպես վարվել եւ այլն: Շատ են դիմել նաեւ ԱՆ-ի գործառույթներից դուրս հարցերով, օրինակ՝ վերելակը չի աշխատում, գազ չկա, կոյուղին է սառել եւ այլն: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի շուրջ 10 հեռախոսազանգ ավել է եղել, որը տեղեկատվական բնույթի էր: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, թունավորումները քիչ են եղել»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ