News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 9-ին, ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսեւորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին եւ մերձավորներին»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ