News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում, հունվարի 10-ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող կուսակցության կողմից խորհրդարանի Արդարադատության հանձնաժողովի նիստում ներկայացվել է Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի լիազորությունները սահմանափակող օրինագիծը։ Ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները, տեղեկանալով, որ վերոնշյալ կառույցից որեւէ ներկայացուցիչ չկա եւ օրինագիծը փաստորեն Արդարադատության նախարարին դարձնում է միանձնյա որոշում կայացնող, կոչ են արել հետաձգել քննարկումնը, մինչե տեղի կունենան փոփոխություններ օրինագծի մեջ։

Այս ամենը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին։ Ընդդիմադիր պատգամավորները սկսել են վանկարկել «ֆաշիզմին ճանապարհ չենք տա, ամեն տեղ անօրինականություն է, ամեն տեղ կոռուպցիա» կարգախոսները, որից հետո  վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Նիստը վարողը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել եւ հետաձգել քվեարկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ