News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը վախճանվել է։ Անցած կիրակի նախկին վարչապետի բուժող բժիշկ Զեեւ Ռոտշտեյնը հայտարարել էր, որ Շարոնի վիճակը կտրուկ վատթարացել է եւ որ, ամենայն հավանականությամբ, նա չի կարող դիմակայել ներկա ճգնաժամին։ Նա նշել էր, որ Շարոնը մի  քանի օրվա կյանք ունի։

Արիել Շարոնի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին հայտնի էր դարձել հունվարի 1-ին։

Հաջորդ օրը նախկին վարչապետին բուժող բժիշկ Զեեւ Ռոտշտեյնը հայտարարել էր, որ Շարոնը ծայրահեղ ծանր վիճակում է՝ միանգամից մի քանի կենսական կարեւոր օրգանների չգործելու պատճառով: 

Շարոնը կոմայի մեջ էր վերջին ութ տարիներին: 2006թ. հունվարի 4-ին նա ուժեղ կաթված էր ստացել, որից հետո կոմայի մեջ էր մինչ օրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ