News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանն այսօրվա իշխանիկների կամքով դարձած չլիներ` Ռուսաստանի կամակատարը, ճորտը, նույնիսկ կարելի է ասել ստրուկը, ապա գազային խնդիրը այս մակարդակով չէինք ունենա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ անգամ Փարիզում գազի համար շատ ավելի ցած գին են վճարում, քան Հայաստանում, այնինչ մեզ դեռ ասում են, որ գազը էժան են վաճառում:

Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշմանը, նա կարծիք հայտեց, որ այդ հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Նա վստահություն հայտնեց, որ նորմալ ու ազնիվ քարոզարշավի դեպքում արդյունքը կարող է լինել այնպիսի, ինչպիսին եղավ 1991թ-ի անկախության հանրաքվեի ժամանակ:

«Երեք ավազակ, հանցագործ հավաքվել են, թայֆա են ստեղծում ու համոզում են, որ մենք ձգտենք ոչ թե 27 դեմոկրատների հետ հարաբերությունների մեջ մտել, այլ երեք դիկտատորների։ Ասում են, որ էժան գազ են տալու, բայց ստում են: Վաղը նավթի գինը կընկնի, ու դու կհայտնվես սնանկ պետության կարգավիճակում: Պետք է պայքարել «գազային» կամ ավելի ճիշտ է ասել «ղազային» պայմանագրերի դեմ, որովհետեւ այս ամենը սխալ է»,-ասաց նա:

Հայրիկյանը տեղեկացրեց, որ մտադիր է շարունակել իր ամենշաբաթյա հանդիպումները ժողովրդի հետ եւ հավատացած է, որ համաժողովրդական զարթոնքի պահը չի ուշանալու: Հերթական հանդիպումը ՀՀ քաղաքացիների հետ Ազատության հրապարակում նա կունենա հունվարի 24-ին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ