News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի կոմիսար Նիլս Մույժնիեկսը կոչ է արել սեռային խտրականության հիման վրա աբորտները արգելել, նշելով, որ նման խտրականությունը կապված է կանանց անբարենպաստ ստատուսի հետ:

Եվրոպայի խորհրդի կոմիսարը ներկայացնում է նաեւ ազգաբնակչության հարցերով ՄԱԿ-ի հիմնադրամի զեկույցի տվյալները, որոնց համաձայն նախորդ տարվա ընթացքում արական սեռի նորածինների հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 114-115/100, Ադրբեջանում՝ 116/100:

Ըստ կոմիսարի՝ ԵԽ անդամ-երկրների ճնշող մեծամասնությունում, որտեղ աբորտները օրինական են, դա պետք է համապատասխան սահմաններ ունենա:

Նա կարծում է, որ հարկավոր են զսպիչ մեխանիզմներ՝ սելեկտիվ աբորտների պրակտիկային վերջ դնելու: Այն պետք է քրեորեն հետապնդելի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ