News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը:

Լուսանկարներն արել են Դոմինիկացիների կաթոլիկ օրդենի անդամները, որոնք ոչ միայն քարոզիչներ եւ աստվածաբաններ էին, այլեւ լուսանկարիչներ: Նրանց թվում էին Անտոնեն Ժոսենը եւ Ռաֆաել Սավինյակը, որոնք 20-րդ դարի սկզբում ուղտերի վրա փայտե կորպուսներով ծանր տեսախցիկներ էին տեղափոխում: Ցուցահանդեսում կներկայացվեն Երուսաղեմի Աստվածաշնչյան եւ Հնագիտական դպրոցի նախկին ֆոնդի 60 ընտրված լուսանկարներ:

Ներթափանցումն անցյալ դար հիշեցնում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ներկայության տարակերպության ու վաղեմության մասին՝ Եգիպտոսից մինչեւ Իրաք, Պաղեստինից մինչեւ Լիբանան ու Սիրիա: Խոսքը ղպտիների, հույն կաթոլիկների, ուղղափառների, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետեւորդների, խալդերի, մարոնիթների, հայերի մասին՝ դավանանքների երկհազարանոց խճանկար, որոնց բոլորի հետ պատմությունը վատ է վարվել: Տեղահանված ու աքսորված անձանց սրտաճմլիկ կարոտը հնարավոր է ընթերցել որբացած երեխաների աչքերում, որոնք վերապրել են հայոց ցեղասպանությունը եւ լուսանկարվել են 1916 թ.-ին Պորտ-Սաիդում: Նրանց հայացքը խոսում է այսօրվա երեխաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ