News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

2013թ.-ի ընթացքում վրացական լարին ամերկյան դոլարի համեմատ էժանացել է 5.4 տոկոսով: Այդ մասին գրում է «HispanicBusiness» ինտերնետ պարբերականը՝ վկայակոչելով վրացական «Rezonansi» թերթը՝ հավելելով, որ 2013թ.-ի հունվարի 10-ին դոլարն արժեր 1.65 լարի, իսկ 2014թ.-ի հունվարի 10-ին՝ 1.74 լարի:

Համեմատության համար պարբերականը նշում է, որ ադրբեջանական մանաթի փոխարժեքը չի փոխվել, իսկ հայկական դրամն արժեզրկվել է 0.1 տոկոսով: Ուկրաինական գրիվնան չի արժեզրկվել, այն դեպքում, երբ թուրքական լիրան արժեզրկվել է 23.3 տոկոսով: Ռուսական ռուբլու արժույթն անկում է ապրել 9.2 տոկոսով: Փորձագետ Ավթանդիլ Սիլագաձեն լարիի արժույթի անկումը կապել է երկրում ընթացիկ տնտեսական գործընթացների, օտարերկրյա ներդրումների կրճատման, տնտեսական ցածր աճի, համաշխարհային տնտեսությունում տիրող ոչ միանշանակ իրադրության եւ այլ գործոնների հետ: «Եթե արժույթն էլ ավելի նվազի, իհարկե, շատ վատ կանդրադառնա տնտեսության վրա, սակայն եթե նույնը մնա, ապա դա տեղի չի ունենա»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ