News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տոկիոյում, հունվարի 15-ին, Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին հերթական  քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առեւտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում,  միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության խորացում:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:

Որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն՝ ընդգծվեց նաեւ առաջիկայում ուժի մեջ մտնող համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»:

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ