News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի խոշտանգման փաստն ապացուցված չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԵՊԲՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա շեշտեց, որ զինվորը գիտակցության մեջ է եւ ասել է, որ այդպիսի դեպք չի եղել: Նախարարը նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ զորամասի բուժծառայության պետը: Եթե ապացուցվի, որ ուժ է կիրառվել, ապա մեղավորները կկրեն իրենց պատիժը թե քրեական ուղղությամբ, թե ադմինիստրատիվ առումով, իրավապահները կգան համապատասխան եզրակացության:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ