News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում, հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու պայմանագրին:

Կառավարության նիստում ՀՀ էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշել է, որ կառավարությունը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին կլիազորի կնքել պայմանագիրը «Գազպրոմի» հետ, որից հետո «ՀայՌուսգազարդում» ռուսական կողմի բաժինը կկազմի 100 տոկոս:

Նշենք, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով մինչեւ 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:

Համաձայնագրի եւ պայմանագրի համաձայն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Պայմանագիրը ստորագրելու է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

Պայմանագրի ստորագրումից հետո նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ից ստացված դրամական միջոցների հաշվին ՀՀ կառավարության կողմից փոխհատուցման տրամադրում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ ՀՀ սպառողներին գազամատակարարման նպատակով բնական գազի առաքման փաստացի ծավալների համար՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ձեռք բերված բնական գազի գնման փաստացի գնի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների հաշվարկում դրված մեծության տարբերության փոխհատուցման տրամադրման համար: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին նախարար ԱՐմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ 2011-ի ապրիլից մինչ օրս Հայաստանը գազն ստացել է ավելի ցածր գնով, քան պատրաստվում էր որոշել «Գազպրոմը»: Անվանական 180 դոլար (1000 խմ-ի դիմաց) եւ իրական 270 դոլարի միջեւ եղած տարբերությունը կազմել է 300 մլն դոլար, որը Հայաստանն ու Ռուսաստանը որոշել են իրար մեջ բաժանել հավասարաչափ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ