News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հիվանդության պատճառով մահացած ժամկետային զինծառայող Հայկ Մակարյանի մոտ, նախնական տվյալներով, կայծակնային արագությամբ մենինգիտ հիվանդություն է զարգացել, իսկ մահվան պատճառը ցույց կտա վերջնական դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԵՊԲՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Բժիշկների կատարած աշխատանքը նեղ մասնագիտական է, եւ հրամանատարների այդ մասնագիտության մեջ խորանալը բավական դժվար է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տղան դիմել է բժշկի, բայց հիվանդությունը շատ արագ է զարգացել: Սակայն ավելացրեց, որ կանխարգելման համար հիվանդությունը նախօրոք պետք է բացահայտվեր:

Նրա խոսքով՝ բանակում բռնությունները շարունակական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր ընտանիքում կան չարաճճի երեխաներ, դպրոցում կան վատ վարքի տեր աշակերտներ: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը հստակեցրեց, որ այս ամենը չի ասում իրավիճակն արդարացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ