News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցը թողարկել է «Թրենդներ» նոր ֆունկցիան, որը օգտատերերին կծանոթացնի կայքում առավել ակտիվ քննարկվող թեմաների հետ:

Trending բաժինը կգտնվի Facebook-ի գլխավոր էջի վերին աջ անկյունում: Պատուհանում կերեւան ամենաակտուալ ու քննարկելի թեմաներն ու նորությունները, որոնք կկազմվեն հաշվի առնելով օգտատերի հետաքրքրությունները եւ քննարկման ակտիվությունը:

Երբ օգտատերն ընտրի թրենդներից մեկը, ավելի մանրամասն ցուցակ կբացվի, որը կպարունակի ընկերների գրառումների հղումներն այդ թեմայի վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակային էջեր, հաղորդում է «Ռուսական Թերթը»:

Այս պահին Facebook-ի թրենդները հասանելի են միայն վեբ-տարբերակում, կիրառվում են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Կանադայում եւ ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Facebook-ում հայտնվեցին ակտիվ հաշթթագեր՝ նշումներ, որոնք կցվում են օգտատերի գրառումներին, որպեսզի նշեն դրանց պատկանելիությունը այս կամ այն թեմային: «Թրենդների» ի հայտ գալը շարունակում է ֆունկցիայի ներմուծումը, որը թույլ կտա օգտատերին տեղյակ լինել արդիական իրադարձություններին:

Նշենք, որ հաշթագերը «թրենդների» հետ միասին «Twitter» միկրոբլոգերի ծառայության ամենատարածված գործիքներից մեկն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ