News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առկա են բոլոր նախադրյալները, որպեսզի խորհրդարանում կոալիցիայի մաս չկազմող չորս քաղաքական ուժեր կարողանան ձեւավորել միացյալ քաղաքական օրակարգ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների լուծման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանի քաղաքական չորս ուժեր պարբերաբար քաղաքական խորհրատվություններ են անցկացնում, որոնց ժամանակ առ ժամանակ մասնակցում են նաեւ քաղաքացիական հասարակության անդամներ: «Մոտ ժամանակներում ոչ միայն պարտադիր կուտակային թոշակային համակարգի կապակցությամբ, այլ նաեւ այլ խնդիրների շուրջ քաղաքական ուժերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,- ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ չի ցանկանում բացել փակածերը՝ կապված քաղաքական ուժերի կողմից քննարկվող հարցերի օրակարգի հետ:

Պատգամավորը նաեւ հիշեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս է հայտարարել այն մասին, որ մեկ կամ երկու քաղաքական ուժերն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, անհրաժեշտ է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ընդարձակ համախմբում, իսկ դրա համար նախադրյալներ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ