News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կարելի է պահպանել որպես ճարտարապետական պարկ, հունվարի 21-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա հիշեցրել է, որ հին շենքի հարցով կառավարությունն արդեն որոշում է ընդունել, եւ դրա քանդումը դադարեցվել է.  «Այժմ հարցի քննարկումը  շարունակվում է: Եթե պետությունը որոշի, որ շենքը մշակութային արժեք է ներկայացնում, այն կպահպանեն, բայց արդեն՝ ոչ ինքնաթիռների սպասարկման համար:

Այն կարելի է հարմարեցնել այլ նպատակների, օրինակ՝ վերածել ճարտարապետական պարկի, տեսարժան վայրի՝ այնտեղ տեղակայելով Հայաստանի հայտնի եկեղեցիների եւ կառույցների մանրակերտերը», - հայտարարել է Արտյոմ Մովսեսյանը: Հիշեցնենք, նույն գաղափարը հայտնել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, կարծում է, թե հին շենքը ֆիզիկապես մաշված է: Ընկերության գնահատականով՝ վերանորոգման համար պահանջվում է 15 – 20 մլն դոլար, որի ներդրումն ընկերությունն անհնար է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ