News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը խնդրել է չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված թեմային։

«1915-ի իրադարձությունների հետ կապված Հայաստանը եւ Սփյուռքը մոտեցող 2015-ին Թուրքիային սեւացնող քաղաքականություն են իրականացնում։ Մինչեւ հիմա ձեր ցուցաբերած դիրքորոշումն այդ հարցում մեր հավանությանն է արժանացել։ Ցանկանում ենք, որ այդպես էլ շարունակեք։ Խնդրում եմ, առիթ չտաք, որ մեր հարաբերությունները խաթարվեն»,-ասել է Ջեմիլ Չիչեքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ