News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հայկական գարեջրի համար կարող են լիցենզիա պահանջել: Ինչպես դեկտեմբերի սկզբին հայտնել է ՌԴ գարեջրի ածիկ եւ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրողների ազգային միությունից, Պետական դումայում օրինագիծ է պատրաստվում, որով խստացվում են գարեջրի շրջանառությանը ներկայացվող պահանջները: Բոլոր խոշոր ընկերությունները գարեջրին արտադրության եւ շրջանառության լիցենզիա կստանան (լիցենզիա ստանալու պարտավորությունից ազատվում են փոքր խորտկարաններն ու ռեստորանները): Ընդ որում, օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանում են ՌԴ կոմկուսն ու «Եդինայա Ռոսիա»-ն:

Միության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ փաստաթուղթը դեռեւս գտնվում է մշակման փուլում, որտեղ նախնական խոսքը արտադրողների մասին է: «Լրիվ հնարավոր է, որ լիցենզիա ստանալ կպարտադրեն նաեւ բաշխողներին»,-ասել է մամուլի ծառայությունում:

Նշենք, որ 2013 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 1,5 հազար լիտր գարեջուր (մոտ 1,3 մլն դոլարի): Դա Հայաստանից արտահանվող գարեջրի 90 տոկոսն է կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ