News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


«Ազգային ինքնորոշում միավորումը» Պարույր Հայրիկյանի առաջնորդությամբ եւ մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ հունվարի 24-ին մոմեր վառեցին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ Կիեւի բախումներում հունվարի 22-ին սպանված ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի եւ մյուս զոհվածների (ֆոտոռեպորտաժ

Ուկրաինայի դեսպանատան մոտ ակտիվիստներն իրենց ձեռքում էին պահել հունվարի 22-ին զոհված Սերգեյ Նիգոյանի լուսանկարը, «Պետությունը պետք է հնազանդվի ժողովրդին, որը խոսում է» գրությամբ պաստառ և վանկարկում էին Մայդանի կարգախոսը՝ «Слава Украине»:

«Մենք, իհարկե, ուրախ չենք, որ Ուկրաինայում դեպքերն այդպես են զարգանում, բայց մենք հպարտանում ենք ուկրաինացիների վճռականությամբ, այն մարդկանց վճռականությամբ, ովքեր շարունակելով Ուկրաինայի ազատության համար պայքարը՝ թույլ չեն տալիս, որ ԿԳԲ-ի գործակալները սխալ ճանապարհով տանեն այդ երկիրը»,- Ուկրաինական դեսպանատան մոտ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Հայաստանի Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը, որը Մայդանում է եղել և հանդիպել Սերգեյ Նիգոյանին, կարծիք հայտնեց, որ ուկրաինացիներն այսօր իրենց ազատության համար են պայքարում, ինչպես 2008թ. հայերն էին պայքարում:

«Ուկրաինայի ժողովուրդը կանգնած է, վճռական է, իրենք իրենց ազատության համար են պայքարում: Սերգեյ Նիգոյանն այն անձնավորություններից էր, որ եկել պաշտպանում էր այդ տարածքը: Մենք այնտեղ էինք հայկական դրոշներով, ինքը և շատ հայեր մոտենում էին, ուրախ էին, որ Հայաստանից եկել, աջակցություն են ցույց տալիս»,- պատմեց Արմենակ Դովլաթյանը:

ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը, որը նույնպես Մայդանում եղած ժամանակ հանդիպել էր Սերգեյ Նիգոյանին, ասաց, որ իր կարծիքով՝ այս ամենը կազմակերպել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

«Սնայպերները եկան ու սկսեցին ահաբեկչությունը, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 1-ին Երևանում: Չգիտեմ ինչու՝ որոշ շրջանակներ կոծկում են այդ փաստը: Հույս ունեմ և կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը, որը շատ ավելի վճռական է , հաղթելու է»,- ասաց Գայանե Առուստամյանը։

Քաղաքացիական ակտիվիստն Դանիել Իոանիսյանը նշեց, որ ուկրաինացիների պայքարը նաեւ մեր շահերն է սպասարկում. «Այդ պայքարով թուլացնում են Կրեմլի գաղութատիրական քաղաքականության ուժը։ Ինչքան թուլացնեն այն, այդքան ավելի լավ մեզ համար, որովհետեւ մենք էլ ենք այդ քաղաքականության զոհ»։

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որը նույնպես մասնակցում էր մոմավառությանը, հայտարարեց, որ Սերգեյ Նիգոյանը Մարտի 1-ի 11-րդ զոհն էր։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ