News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը պատիվ ունի լինելու զգալի հայ համայնքի տունը: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:

«Հայերն օտար չեն հնդկական հասարակության համար: Դարեր շարունակ ավելի հայերն ապրում են Հնդկաստանում: Կարելի է հատորներ գրել Հնդկաստանում հայերի ներկայության մասին»,- ասել է դեսպանը:

Որպես օրինակ նա բերել կալկութայի հայկական ընտանիքները, որոնք լիովին ինտեգրվել են հանրությանը: «Կա գործող եկեղեցի եւ դպրոց: Ոչ միայն հայերը, այլեւ այլ ազգերի ներկայացուցիչներ են այցելում եկեղեցին եւ հայկական դպրոցը»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով, բազում հայեր են սովորում հնդկական բուհերում, ամուսնանում հնդկուհիների հետ: Խոսելով Հայաստանում հնդկական համայնքի մասին՝ Բաբուն նշել է, որ այն փոքրաթիվ է, եթե չհաշվենք 650 ուսանողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ