News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի իշխանությունները փորձում են մարդկային ողբերգությունից հերթական շոուն սարքել՝ այս անգամ որպես գլխավոր գործող անձ հանդես է գալիս Տավուշի մարզի բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որը հայտնվել է ադրբեջանական կողմում:

Ինչպես նախկինում, ադրբեջանական կողմը տարբեր պատրվակներով հետաձգում է ԿԽՄԿ ներկայացուցիչների այցը գերուն: Դրա փոխարեն, ինչպես միշտ նրան այցելել են ANS հեռուստաալիքի թղթակիցը:

haqqin.az կայքում հրապարակված նյութում, որը կոչվում է «Հայ դիվերսանտը իր առաջին ինտերվյուն է տվել Բաքվում», հաղորդվում է, որ Մամիկոն Խոջոյանը հարցազրույց է տվել ANS հեռուստաալիքին: Հարցազրույցի ժամանակ նա իբրեւ թե հայտարարել է, որ իրեն լավ է զգում ու գոհ է իր կենսապայմաններից: Հիշեցնենք, որ Վերին Կարմիր աղբյուր գյուղի 77- ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը հայտնվել է ադրբեջանակն կողմում: Նա տառապում է հոգեկան խանգարումներով:

Ըստ որում, թղթակիցներն իրենք են հարկադրված խոստովանել Խոջոյանի հայտարարությունների հակասական բնույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ