News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարությունը պատրաստվում է խորհրդարանում քննարկել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով հարուստ կերերն արգելող օրինագիծը: Այս մասին հունվարի 30-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Պատրաստվում ենք Հայաստանը ԳՄՕ-ից զուրկ գոտի հայտարարել»,-նշել է նախարարը:

Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ Սեւանի իշխանի համար, որը կոմերցիոն նպատակներով բուծվելու է ձկնաբուծարաններում, չի գործածվելու ԳՄՕ-կեր:

Խոսելով հենց ձկնաբուծարաններում ձկներին բուծելու մասին՝ Հարությունյանը հիշեցրել է, որ նախագիծը քննարկվել է հանրային սեկտորի հետ:

Նա ընդգծել է, որ մանրաձկան մի մասը, որը բուծում են ձկնաբուծարաններում, կբացթողնեն լիճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ